Երեւանում, մարտի 21-ին, ժամը 12.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ռոստովյան փողոցի թիվ 9/1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 16-ամյա մի պատանու եւ թողնելով պատահարի վայրը՝ հեռացել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:




























