4-րդ գումարման Ազգային Ժողովի վերջին նիստն, այսօր` մարտի 22-ին, այդպես էլ չկայացավ: ԻՆչպես ժամը 12.00-ին, այնպես էլ երեք ժամ անց քվորումը բացակայում էր: Նվազագույն անհրաժեշտ 66 պատգամավորից գրանցվել էին ընդամենը 43-ը:

Դիմելով կիսադատարկ դահիլճին, ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանն ազդարարեց ԱԺ նիստերի աշխատանքի ավարտը: Աշխատանքներն ավարտվեցին կիսադատարկ դահիլճում եւ առանց օրհներգի:

Դրանից վայրկյաններ անց քամու ուժեղ հարվածից բացվեց դահիլճի մոտակա պատուհաններից մեկը` խախտելով խորհրդարանի անդորրը: