Օրերս Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մեկնարկել  է շախմատի Եվրոպայի անհատական տղամարդկանց առաջնությունը: Այս մրցաշարում Հայաստանը ներկայացնում են տասնմեկ գրոսմայստրներ: Պլովդիվ են ժամանել 39 երկրներից շուրջ  350 շախմատիստներ:

Բուլղարիայի Հայոց թեմի դիվանի փոխանցմամբ, Թեմի առաջնորդական տեղապահ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը  Պլովդիվում հանդիպել եւ իր օրհնությունն է բերել հայ շախմատիստներին, մաղթելով հաջողություններ ու հաղթանակներ այս մրցաշարում:

Հայր Սուրբին հյուրընկալել է նաեւ Եվրոպայի շախմատի ֆեդերացիայի պրեզիդենտ Սիլվիո Դանաիլովը, ով ջերմ հիշողություններ ու անմոռանալի տպավորություններ փոխանակել իր Հայաստան կատարած այցելությունից: