Գործարարների կողմից մրցակցային օրենսդրության խախտումներ հաճախ կատարվում են օրենքի չիմացության պատճառով: Այդ մասին նշված է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տարածած հաղորդագրությունում: ՏՄՊՊՀ-ը կարեւորում է, որպեսզի  գործարարները լինեն առավել տեղեկացված` խուսափելով ոչ օրինաչափ գործողություններից եւ նման դեպքերում կիրառվող պատասխանատվության միջոցներից: Այդ իսկ նպատակով  ՏՄՊՊՀ-ն Եվրամիության Թվինինգ ծրագրի հետ համատեղ այսօր`մարտի 23-ին անցկացրեց հերթական սեմինար-քննարկումը:

Միջոցառմանը մասնակցում էին փորձագետներ Գերմանիայից եւ Լիտվայից` Յ. Շովիենեն եւ Թ. Տրաուպելը: Տիկին Շովիենեն անդրադարձավ մանրածախ շուկաներում առկա մրցակցային խնդիրներին, ինչի հետ կապված մասնակիցների միջև ծավալվեց ակտիվ քննարկում:

Հայ գործարարներին հետաքրքրում էր, թե այլ երկրներում ինչպես է կարգավորվում մենաշնորհային դաշտը: Ըստ փորձագետների, որպես կանոն աշխարհի գրեթե բոլոր զարգացած եւ զարգացող երկրներում մրցակցային մարմինները պայքարում են ոչ թե մենաշնորհների, այլ դրանց չարաշահման դեմ: