Գերմանիայում գործող մահմեդական խոշոր Milli Gorus կազմակերպության գրասենյակներում անցկացվել է զանգվածային խուզարկություն։ Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Գերմանիայի ոստիկանությունը կազմակերպության ղեկավարությանը մեղադրում է հարկեր չմուծելու, կազմակերպության անդամավճարները ոչ նպատակային ծախսելու եւ սոցապահովության հիմնադրամ մուծումներ չկատարելու համար։

Աղբյուրի հաղորմամբ, միեւնույն ժամանակ խուզարկություններ են անցկացվել երկրի մի քանի քաղաքներում՝ Բեռլինում, Ֆրանկֆուրտում, Համբուրգում եւ Մյունխենում։ Արդյունքում առգրավել են բազմաթիվ փաստաթղթեր եւ այլ նյութական ապացույցներ։

Իրավապահ մարմիների տյալներով, 1989 թվականին Քյոլնում հիմնադրված Milli Gorus-ի անդամները ներկա պահին Գերմանիայում բնակվող շուրջ 30 հազար մահմեդականների են համախմբում։ Կազմակերպությանը պատկանում են գրեթե 300 մզկիթներ եւ այլ մշակութային կենտրոններ։ Կազմակերպության իսկ տվյալներով, անդամների քանակը հասնում է 87 հազարի։

Milli Gorus-ը գտնվում է սահմանադրության պաշտպանության Դաշնային գերատեսչության հսկողության ներքո, որի գործառույթի մեջ է մտնում ծայրահեղական կազմակեպությունների գործունեության կանխարգելումը։