Դեկտեմբերի 12-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում կայանալու է «Եվրոպայի Հայերի Համագումար» կազմակերպության ընդհանուր ժողովը:

Աթենքում հրատարակվող «Հայաստան» լրատուի փոխանցմամբ, 2003 թ.-ին հիմնադրված «Եվրոպայի Հայերի Համագումարը» նույնպես հաստատել է, որ միջազգայնորեն հիմնավորված ինքնորոշման իրավունքը հիմք ունենալով՝ շարունակելու է իր ջանքերը կենտրոնացնել Արցախի իրավունքների ճանաչման ուղղությամբ՝ զուգահեռ պայքարելով Հայոց Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման ուղղությամբ: ԵՀՀ-ի հայտարարությունը մասնավորապես վերահաստատել է Հայաստանում «ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ու ազատությունների» ամրագրման գործընթացին օժանդակելու իր հանձնառությունը:

Վերջին մեկ տարվա ընթացքում ԵՀՀ-ի նախաձեռնող խումբը, իր գործունեության վերաշխուժացման մասին տեղեկացնելով՝ ծրագրային եւ կազմակերպչական ոլորտներում ջանքեր է ի գործ դրել նպաստելու Եվրոպայի հայ համայնքների գործունեության կազմակերպմանը: