News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Ալեքս գրիգ» ընկերության կողմից արտադրվող եւ իրացվող կեղծ օղիների բոլոր խմբաքանակները ամբողջությամբ բռնագանձված են, իսկ արտադրությունը` դադարեցված: Այսօր` հուլիսի 10-ին այդ մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը:

«Մենք ստացանք կատարողական թերթ` արգելել եւ իրացնել: Կատարողական թերթն իր բնույթով արգելք է հանդիսանում արտադրության եւ իրացման, որն այսօրվա դրությամբ արված է»,- հայտարարեց Մ. Պողոսյանը: Սակայն, նրա խոսքով, վարույթը կարճված չի, քանի որ արտադրությունը ցանկացած ժամանակ կարող է վերսկսել: «Բայց եթե դա տեղի ունենա, մենք նույն օրը կարձագանքենք դրան»,-հավաստիացրեց հանրապետության գլխավոր հարկադիրը:

Նա նաեւ նշեց, որ առգրավված են ոչ միայն պատրաստի օղիները, այլեւ արտադրության բոլոր ռեսուրսները` շշերը, խցանները, պիտակները:

Նշենք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տարբեր ժամանակահատվածներում մի քանի անգամ տուգանել է պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությանը` ռուսական եւ ուկրաինական օղիների վրա զետեղված ապրանքային նշանները ապօրինաբար ընդօրինակելու եւ սպառողներին շփոթության մեջ գցելու համար: Խոսք է գնում, մասնավորապես, «Ալեքս Գրիգի» կողմից արտադրվող հետեւյալ օղիների մասին` «Զելյոնայա Մետկա», «Ռուդնիկ», «Ուկրաինա», «Խլոպցի», «Մեդոֆե», «Պրեմիում», «Խլեբնիյ Դար», «Պառլամենտ», «Ռուսսկիյ Բրիլլիանտ», «Բուֆետնայա Տրադիցիա»:

Ու թեեւ ՏՄՊՊՀ-ն «Ալեքս Գրիգին» պարտավորեցրել էր այդ օղիները հանել շրջանառությունից, ընկերությունը դատարանում բողոքարկել է հանձնաժողովի որոշումները եւ փաստորեն ժամանակ շահել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ