Nokia-ն հրաժարվել է սմարթֆոնների համար սեփական օպերացիոն համակարգից` Meltemi պայմանական անվանմամբ, ծախսերի կրճատման համար:
Ինչպես հայտնում է Газета.Ru-ն` վկայակոչելով Reuters-ը, Nokia-ն նախատեսել է իր համակարգը Linux-ի բազայի վրա, որպեսզի մրցակցի Apple-ի եւ Google-ի հետ:
Ընկերությունը նախատեսում էր սեփական օպերացիոն համակարգով սմարթֆոնները թողարկել 2012 թ. ամռանը, սակայն այժմ հարժարվել նախագծից։
The Next Web-ի փոխանցմամբ, Meltemi նախագծի փակման մասին որոշումն ընդունել էր անցյալ ամիս, երբ ընկերությունը որոշել է կրճատել 10 հազ. աշխատատեղ, այսինքն` ընկության յուրաքանչյուր 5-րդ աշխատակցին՝ ճգնաժամից դուրս գալու համար:
Օպերացիոն համակարգը նախագծողների խոսքով, այն արդեն գործնականորեն պատրաստ էր թողարկման:
Nokia-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:




























