Ամերիկյան Apple կորպորացիան կներկայացնի իր նոր  iPhone 5-ը սեպտեմբերի 12-ին: Այս մասին հաղորդում են Reuters եւ Bloomberg գործակալությունները, հղում անելով իրենց սեփական աղբյուրներին: Սպասվում է,  որ ԱՄՆ տարածքում  հեռախոսը վաճառքի կհանվի ամսվա երկրորդ կեսին:

Ինչպես հաղորդում է РБК-ն, iPhone 5 -ի գինն առայժմ հայտնի չէ, սակայն փորձագետների կարծիքով, այն համեմատելի կլինի նախորդ մոդելի գնի հետ:

Նոր սմարթֆոնը արտաքինից կհիշեցնի iPhone 4S-ը: Ի տարբերություն նախորդի այն  հագեցված կլինի մեծ չորսդյույմանի դիսպլեով, ավելի որակյալ մարտկոցով, NFC եւ բջջային կապի, 4G անլար փոխանցման տեխնոլոգիաներով: Բացի այդ, iPhone 5-ում կօգտագործվի փոքրացված SIM-քարտերի նոր NanoSIM ստանդարտը:

Apple-ն առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանում լրատվության միջոցներում  հայտնված տեղեկատվությունը: