News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ընդունել է երկրի կառավարության հրաժարականը: Այդ մասին հաղորդագրությունը հոկտեմբերի 11-ին հրապարակվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում:

«Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հանձնարարականով բավարարվել է հրաժարականի մասին կառավարության միջնորդագիրը: Վրաստանի կառավարության նոր կազմը նոր գումարման խորհրդարանին կներկայացվի Սահմանադրությամբ սահմանված ժամկետում», - ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ Վրաստանում հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններին հաղթել է Բիձինա Իվանիշվիլիի  ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիան, որն էլ կձեւավորի նոր կառավարություն: Հոկտեմբերի 8-ին նա ներկայացրել էր կառավարության հիմնական կազմը, որը կհաստատվի խորհրդարանի առաջին նիստում` հոկտեմբերի 20-21-ը: Մինչ այդ գործող կառավարությունը պարտականություները կկատարի հաղթած կոալիցիայի վերահսկողությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ