News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կինը կրակ է բացել Աթենքի դատարանի դահլիճում. նախնական տվյալներով  վիրավորվել է երկու մարդ, ովքեր սպասում էին դատական քննիչի հարցաքննութանը: Վիրավորներից մեկը ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Հունական որոշ լրատվամիջոցներ փոխանցում են, որ վիրավորվել է մեկ մարդ, եւս մեկը մահացել է, սակայն ոստիկանությունը նման տվյալներ դեռեւս չի հրապարակել:

Ռիա Նովոստին հաղորդում է, որ կինը կրակել է իր որդու սպանության կասկածյալի վրա: Նա հանել է ատճանակը եւ կրակել է 7-8 անգամ, երբ կասկածյալին դատարան էին տեղափոխում: Ոստիկանները  ձերբակալել են կնոջը: Նախնական տվյալներով խոսք է գնում գնչուական երկու ընտանիքների միջեւ հակամարտութան մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ