Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին ոչ թե Լիսկա են կոչել, այլ Լիցկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Նա պատմեց, որ իրեն այդպես կոչել են դեռ 9 տարեկանից, սակայն տարիներ անց լրատվամիջոցներն այլափոխված են այդ անունը ներկայացրել:
«Ինձ, ոչ թե Լիսկա են ասել, այլ Լիցկա: Երբ դեռ 9 տարեկան էի, մեր մոտ մի մարդ կար, որին ասում էինք ձյաձ Հայկա: Մեծ մարդ էր: Ես էլ շատ ակտիվ տղա էի: Ասում էր, թե ես լիցքավորված եմ: Եվ այդ լիցքավորված բառից ինձ Լիցկա են ասել: Այսինքն` լիցք կա մարդու մեջ: Իմ անունը այդտեղից է եկել»,- անկեղծացավ Սուրեն Խաչատրյանը եւ ավելացրեց, որ կուզենայի, որ գրելիս, ոչ թե Լիսկա ասեին, այլ Լիցկա:





























