News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

Հունգարիայի հարավում` Սեգեդ քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրի բացման արարողությունը: Քարե խաչը տեղադրվել է Սեգեդի տաճարի մոտ, Քրիստոնեական համերաշխության այգում: Այդ մասին գրում է հունգարական Politics.hu կայքը:

Հայաստանի նախագահի եղբայրը` բարի կամքի դեսպան Լեւոն Սարգսյանը իր ելույթում ողջունել է Հունգարիայում նման հուշարձանի տեղադրումը: «Թեեւ վերջին շրջանում եղան որոշ բարդ պահեր, դրանք անհետանան, ինչպես մոխիրը քամու ժամանակ»,- ասել է նա: Ըստ Լեւոն Սարգսյանի, թեեւ Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզված են, երկու ազգերի միջեւ կապը դարերի պատմություն ունի: Դեսպան ընդգծել է Ցեղասպանության 1,5 մլն զոհերի ոգեկոչման անհրաժեշտությունը, պետք է պայքարել աշխարհի ցանկացած կետում նման գազանության կրկնության դեմ:

Հունգարիայի արտգործնախարար Յանոշ Մարտոնին հայտարարել է, թե երկու ազգերը կապված են բազմադարյա բարեկամությամբ, որը բխում է ընդհանուր քրիստոնեական հավատից, ընդհանուր ճակատագրից, եւ Հունգարիայում հաստտաված հրաշալի հայերի ձեռքբերումներից:

Հիշեցնենք, որ Հայաստանը միակողմանի կարգով խզել էր Հունգարիայի հետ հարաբերությունները, երբ այդ երկրի կառավարությունը Ադրբեջանին էր հանձնել ցմահ ազատազրկված ոճրագործ Ռամիլ Սաֆարովին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ