News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Celebuzz-ի իր էջում հաղորդագրություն է տեղադրել՝ Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լուսանկարով, հպարտանալով իր հայկական արմատներով եւ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

«Ես անհավատալիորեն հպարտ եմ իմ հայկական արմատներով եւ հենց դրա համար ինձ համար այդքան կարեւոր է տեղեկություն տարածել Հայոց ցեղասպանության մասին: Ինձ համար շատ կարեւոր է հարգել 1,5 մլն հայերի հիշատակը, ովքեր սպանվել են 1915-ի Հայոց ցեղասպանության ժամանակ: Իմ մտքերն ու աղոթքները միշտ կլինեն իմ հայրենակիցների հետ: Ես երբեք չեմ մոռանա վախն ու ցավը, որն զգացել են իմ նախնիներն ու ինձ հարազատ մարդիկ: Ես հետագայում եւս անելու եմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի իմ շրջապատի մարդկանց տեղեկացնեմ այդ մասին եւ հասնենք  արդարացի լուծման Հայոց ցեղասպանության հարցում: Ես այնքան շատ եմ սիրում իմ ժառանգությունը, որ այն միշտ կլինի իմ մի մասնիկը»,-նշել է Քարդաշյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ