News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ազգային Անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում ս.թ մայիսի 18-ին Երեւան քաղաքում ձերբակալվել են Արսեն Ռոբերտի Ավետյանը եւ Արկադի Արշավիրի Վարդանյանը, որոնք կասկածվում են Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Աբրահամի Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Ըստ ձեռք բերված տվյալների` Արսեն Ավետյանը եւ Արկադի Վարդանյանը պլանավորել, միջոցներ են ձեռք բերել եւ պայմաններ ստեղծել Ռոբերտ Ավետյանին թունավորելու միջոցով նրա գույքին տիրանալու համար:

Նշենք, որ իրավասու մարմինների կողմից օրենքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստացված տեղեկությունների հիման վրա դեռեւս 2013թ. մայիսի 17-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասին 7-րդ եւ 8-րդ կետերի հատկանիշներով / մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն/: Նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը: Կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ: ներկայումս նախաքննության մարմինը քննարկում է կասկածյալներին մեղադրանք առաջադրելու, նրանց արարքներին իրավական գնահատական տալու, ինչպես նաեւ խափանման միջոց ընտրելու հարցերը:

Քրեական գործի քննության վերաբերյալ հետագա տեղեկատվությունը կտրամադրվի հաշվի առնելով նախաքննության բնականոն ընթացքի եւ համակողմանիության միաժամանակյա ապահովման անհրաժեշտությունը:

ԱԱԾ մամուլի կենտրոնից հաստատեցին, որ խոսքը քաղաքագետ, նաեւ քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանի մասին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ