News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Սիրիայում հայ համայնքի հայտնի անուններից Հակոբ Միքայելյանը առեւանգվել է ահաբեկչական ալ-Նուսրա խմբավորման զինյալների կողմից։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել, երբ Հակոբ Միքայելյանը  ավտոբուսով Հալեպից դեպի Բեյրութ է մեկնել։ Ավտուբուսը կանգնեցրել են «Ջեբեթ ալ-Նուսրա»-ի զինյալները, իջեցրել են Հակոբ Միքայելյանին, որից հետո թույլ տվել, որ ավտոբուսը շարունակի ճանապարհը։

Միքայելյանի ընտանիքի անդամները հայտնել են, որ նա ողջ է եւ հեռախոսով կարողացել է զանգահարել՝ տեղեկացնելով իր վիճակի մասին։

Պարզվել է, որ զինված խմբավորման անդամները Միքայելյանին հանձնել են կրոնական «դատարան», որը նրան մեղավոր է ճանաչել ռեժիմի կողմնակիցների եթրին մասնակցելու համար եւ «դատապարտել» 3 ամսվա կալանքի։

70-ամյա գրող Հակոբ Միքայելյանը Հայկական բարեգործական ընդհանուր միության  Հալեպի կառույցի ղեկավարն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ