News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել հայկական սահմանամերձ գյուղի ուղղությամբ:

Ինչպես NEWS.am-ին են հաղորդել պաշտպանության նախարարությունում, հրադադարի ռեժիմի խախտման դեպք է գրանցվել օգոստոսի 19-ին, ժամը 17:10-ի սահմաններում: Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ են բացել Բարեկամավան գյուղի ուղղությամբ: Կրակել են դիպուկահարների զենքից ու գնդացիրից:

Բացի այդ, նախօրեին ադրբեջանական ԶՈւ-ը կրակ են բացել Չինարի, Ոսկեպար, Բաղանիս գյուղերում հայկական դիրքերի ուղղությամբ:

7 ամիսների ընթացքում Ադրբեջանը մոտ 7960 անգամ խախտել է ԼՂ եւ Հայաստանի հետ հրադադարի ռեժիմը: Մոտ 1240 անգամ ադրբեջանական կողմը կիրառել է դիպուկահար զենք, մոտ 410 անգամ՝ խոշոր տրամաչափի սպառազինություն, այդ թվում՝ մոտ 260 անգամ խոշոր տրամաչափի դիպուկահարային: Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում զոհվել է 3, վիրավորվել՝ 9 հայ զինծառայող: Բացի այդ վիրավորվել է մեկ քաղաքացիական անձ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ