News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիան պատրաստվում է «մեղմել» Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը՝ Անտանտի երկրների դեմ հաղթանակը տոնելով: Այս մասին բրիտանական «The Independent»-ում տպագրված հոդվածում նշում է լրագրող Ռոբերտ Ֆիսկը:

Նրա խոսքով՝ այդ ամենի հետ մեկտեղ, ամեն ամիս ավելանում են Հայոց ցեղասպանության՝ որպես պատմական փաստի, ապացույցները, որոնք Թուրքիան շարունակում է հերքել: Այս անգամ ապացույցները ներկայացված են բրիտանացի բժիշկ Ալեք Գլենի հուշագրությունում: Նա դրանք հասցեագրել է իր որդիներին, որոնք էլ իրենց հերթին վերջերս տպագրել են դրանք:

Հիշողությունները ներկայացված են որպես գիրք՝ In the Front Line: A Doctor in War and Peace վերնագրով: Գլենը բացահայտումներ է արել հայերի ճակատագրի եւ այն մասին, թե ինչպես է Թուրքիան 1918թ փորձել իր ազդեցությունը տարածել արեւելքի վրա:

Գլենը գրում է, որ Իրանից դեպի հյուսիս-արեւելք՝ Բաքվի ուղղությամբ, հնդկական-բրիտանական ուժերն օրական տեսել են տասնյակ հազարավոր հայ փախստականների: «Դա զարմանալի եւ ողբերգական տեսարան էր… Ժամանակ առ ժամանակ մենք անցնու էինք ճամփեզրին մահացող մարդու կողքով, կամ էլ դիակի, որը կիսով չափ կերել էին շները կամ բորենիները…Մենք օգնում էինք երիտասարդներին, նրանց, որոնք կարող էին ապրել: Նրանց նստեցնում էինք ջորիների վրա եւ հասցնում մոտակա գյուղերը: Բրիտանացի բժիշկ Սոլսբերի Քրեյգը ավելի  ուշ պատմել է ինձ, թե ինչպես է օգնել ճանապարհին հանդիպած տարեց փախստականի: Մահից առաջ նա կաշվե գոտի է տվել, որը լի է եղել ոսկեդրամներով: Նա խնդրել է այդ գումարն օգտագործել փախստականներին օգնելու վրա»,-գրում է բժիշկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ