News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ինձ համար տարօրինակ էր, որ արդեն պատրաստի փաստաթղթում, որտեղ խոսվում է տարածաշրջանային մարտահրավերների եւ մասնավորապես Հայաստանի արտաքին մարտահրավերների մասին, նշվել են Սիրիան, Իրանը, Աֆղանստանը եւ այլ հակամարտություններ, սակայն նշված չէ Աբխազիայի հարցը՝ ռուս-վրացական հակամարտության համատեքստում, Օսիայի հարցը եւ ղարաբաղյան հարցը, որոնք տարածաշրջանում լուրջ մարտահրավերներ են: Այս մասին հոկտեմբերի 30-ին ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ընդմիջման ժամանակ  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը:

Նա նշել է, որ նիստի ընթացքում ինքը շատ կարեւոր խնդիր է հնչեցրել՝ առաջարկելով այն ներառել փաստաթղթում:

 «Համաձայն 1997թ. Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքված Բարեկամության եւ  համագործակցության համաձայնագրի երրորդ կետի՝ կողմերը պարտավորվում են հնարավոր բոլոր միջոցներով նպաստել խաղաղության կայացման ու լարվածության թուլացմանը:  Սակայն բոլորովին վերջերս Ռուսաստանն Ադրբեջանին ավելի քան 4 մլրդ դոլարի զենք է վաճառել, այս առումով պարզ չէ, թե հատկապես ինչով է Ռուսաստանը նպաստում սպառազինման կրճատմանը:  Ավելին, տարածաշրջանի լարվածությամբ պայմանավորված եւ ելնելով ՀԱՊԿ-ի բովանդակությունից, Կազմակերպության անդամներն անհանգստանալու տեղ ունեն, քանի որ ՀԱՊԿ-ը բովանդակային առումով չի կարող լուրջ ընկալվել, եթե զենքի վաճառքի փաստը ներկայացվում է որպես բիզնես-ծրագիր»:

Քոքոբելյանի կարծիքով՝ ՀԱՊԿ ԽՎ հայաստանյան պատվիրակները պետք է հետեւողական լինեն այս հարցերում  եւ հասնեն դրանց քննարկմանն ու քաղաքական գնահատականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ