Երեւանի Սասունցի Դավիթ նրբանցքի տներից մեկում,այսոր՝ նոյեմբերի 21-ի գիշերը,  բնակչի ու շտապօգնության բժշկի միջեւ ծեծկռտուք էտեղի ունեցել: Դեպքը տեղի է ունեցել 35 տանը:

NEWS.am-ի տեղեկություններով՝ տանտեր ահազանգել է շտապօգնություն եւ բժիշկների տեղ հասնելուն պես՝ նույն տղամարդը բացականչել է «մեռավ» ու հարձակվել է բժշկի վրա, քաշքշել, հարվածել խմբի անդամներից մեկին, ապա դանակով սպառնացել:

Բժշկուհու հետ դեպքի վայր ժամանած խումբն ահազանգել է իրավապահներին: Ավելի ուշ պարզվել է, որ մահացածը ահազանգող բնակչի մայրն է եղել: Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին միայն, որ կատարվածով հետաքննություն է կատարվում: Մանրամասներն ավելի ուշ: