News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

11 տարի առաջ քալիֆորնիական Գլենդել քաղաքի միջնակարգ դպրոցի աշակերտ Մեղեդի Տեր-Սարգսյանին քիչ էր հետաքրքրում բանակը: Այժմ հետաքրքրությունը զինծառայության նկատմամբ ավելացել է, ու նա մտադիր է ԱՄՆ-ի բանակում «Black hawk» ուղղաթիռի օդաչու դառնալ:

Ինչպես գրում է «Glendale News-Press»-ը, 29-ամյա Մեղեդի Տեր-Սարգսյանը դեկտեմբերի 19-ին կավարտի Ալաբամա նահանգի Բանակի  ավիացիոն ուսումնարանը: «Ինձ միշտ դուր էր գալիս մասնակցել փրկարարական գործողություններին, ասել է աղջիկը, ով Աֆղանստանում ԱՄՆ-ի Ռազամաօդային ուժերում ծառայության ընթացքում դեռ մտածում էր, որ կարող է շարունակել կարիերան որպես անասնաբույժ:- Անակնկալ կերպով սիրահարվեցի ռազմական ավիացիային»:

Տեր-Սարգսյանը ծնվել է Իրանում: Նրա մոր՝ Ալիս Համրաջբայանի խոսքով՝ իրենց ընտանիքը Գլենդել է տեղափոխվել 26 տարի առաջ: Տեր-Սարգսյանն այցելել է Գլենդելի պետական ուսումնական հաստատություններ՝ մանկապարտեզից մինչեւ 12-րդ դասարան:  Նա 18 տարեկան հասակում դարձել է ԱՄՆ քաղաքացի: 2002թ.-ին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո աղջիկն ընդունվել է Գլենդելի համայնքային քոլեջ:

Տեր-Սարգսյանը ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում ծառայության է անցել որպես օդերեւութաբան՝ նախքան քոլեջի դիպլոմ ստանալը: Սկզբում աշխատել է Հարավային Քարոլինայում եղանակի կանխատեսման բնագավառում՝ հատուկ ուշադրություն դարձնելով Իրաքում եւ Աֆղանստանում զինվորների գործադրած ջանքերին: Հետո նա վեց ամիս անց է կացրել Աֆղանստանում, որտեղ իր աչքով տեսել է, ինչպես են ուղղաթիռները օգնում զորքերին ու սիրահարվել է «Black hawk»-ին: Այս ուղղաթիռը կարող է օդային հարձակումներ գործել, զորքեր տեղափոխել ու օգնել բուժառաքելությունների ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ