News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Չինաստանի իշխանությունները մտադիր են խստացնել պատիժը նրանց նկատմամբ, որոնք հղի կանանց պարտադրում են ուշ շրջանում աբորտի դիմել՝ երկրում ծնելիության քաղաքականությանը հետեւելու համար:

Չինաստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը «Սինհուա» գործակալությանը հայտնել է, որ խիստ մեթոդները, որոնք կիրառվում են կանանց նկատմամբ՝ գործող կանոնները պահպանելու համար, խստորեն արգելվում են:
Միաժամանակ, պաշտոնյաները չեն հստակեցնում, թե մինչեւ որ ժամկետը կանայք կարող են առանց խոչընդոտների աբորտի դիմել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Իրավապաշտպանները բազմիցս նշել են, որ չին կանանց հաճախ հղիության արհեստական ընդհատում են պարտադրում հղիության ուշ շրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ