News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ձգտելով գեղեցկության կանայք հաճախ վարում են սխալ կենսակերպ, չեն մտածում հետեւանքների մասին: Օրինակ, կանայք լիարժեք չեն սնվում, հաճախ բավարարվում են արագ սնունդող, արհեստական արեւայրուքի դիմում, գիշերային կյանք են վարում, ինչն առհասարակ չի նպաստում գեղեցիկ լինելուն:

Փորձագետները մանրամասնորեն հետազոտել ու պարզել են, թե որ սովորույթները կարող են կրճատել կանանց երիտասարդությունը, բացասաբար ազդել նրանց առողջության ու ինքնազգացողության վրա: Ամենատարածվածն են համարվում՝ սխալ սնունդը, շատակերությունը, անքնությունը, ծխելը, ալկոհոլի չարաշահումը, դիետաները, մեծ քանակությամբ սուրճի օգտագործումը ու արհետսական արեւայրուքը, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Կանանց համար վնասակար զբաղմունքների շարքն են դասվում տնային գործերը, որոնց պատճառով կանանց մոտ կարող են ի հայտ գալ սրտանոթային հիվանդություններ: Տնային տնտեսուհիներին նույնպես հանգիստ է անհրաժեշտ: Ելնելով փորձագետների տվյալներից՝ երիտասարդ ու առողջ մնալու համար կանայք պետք է հետեւեն իրենց կենսակերպին ու ազատվեն վատ սովորություններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ