News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Քարոլինայի Դյուքի համալսարանի ամերիկացի գիտնականների կարծիքով՝ կանանց համար քունը ավելի մեծ նշանակություն ունի, քան տղամարդկանց: Նրանց խոսքով՝ սա պայմանավորված է նրանով, որ կանանց գլխուղեղին ավելի երկար ժամանակ է պահանջվում վերականգնման համար, քանի որ հաճախ ստիպված են միաժամանակ մի քանի խնդիրներ լուծել:

Քնի հետ խնդիրներ ունեցող կանայք հաճախ բախվում են դեպրեսիայի հետ ու ագրեսիվ պահված դրսեւորում: Ընդ որում, տղամարդկանց մոտ քնի պակասը նման խնդիրներ չի հարուցում:

Ավելի վաղ կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ քնի պակասը կարող է սրտի հիվանդությունների պաըճառ դառնալ, խաթարում է հոգեկան առողջությունը, ինսուլտի պատճառ հանդիսանում ու օրգանիզմում բորբոքումներ առաջացնում: Ավելին, քնի պակասը կանանց մոտ բորբոքումներ է հարուցում, արդյունքում արթնանալուց հետո նրանք տանջվում են ֆիզիկական ցավերից: Խուսափել հնարավոր է, եթե մինչ այդ քանի անգամ ննջեն, սակայն 90 րոպեից ոչ ավել, այլապես քնկոտությունը կուժեղանա, հաղորդում է RBK.ru-ն:

«Քնի հիմնական գործառույթներից մեկն այն է, որ թույլ տա ուղեղին վերականգնվել: Քնի ժամանակ գլխուղեղի յն հատվածը, որը պատասխանատու  է մտածողության, հիշողության ու խոսքի համար, «ինքնիրեն վերանորոգվում է»: Որքան շատ է օրվա օրվա ընթացքում ուղեղը լարվում, այնքան երկար ժամանակ է պահանջվում վերականգնման համար, ուստի կնոջը լիարժեք քուն է հարկավոր»,- բացատրում է պրոֆեսոր Ջիմ Հորնը Կենտրոնական Անգլիայի Լաֆբորոյի համալսարանին կից Sleep Research Centre-ից:

Այնուամենայնիվ, գիտնականները նաեւ զգուշացնում են, որ չափից ավելի քունը նույնքան վնասակար է, քան դրա պակասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ