News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Ծննդաբերությունը նվազում է կրթության մակարդակի բարձրացման հետ մեկտեղ եւ այդ գործընթացն արագանում է այն պատճառով, որ անգամ չկրթված կանայք սկսում են ավելի քիչ երեխա ունենալ՝ օրինակ վերցնելով կրթված հարեւանուհիներից:

Երկրի բնակչության մեծ մասն ապրում է ծննդաբերության իջնող մակարդակով երկրներում, եւ ֆիտնականները կարծում են, թե դարավերջին այդ միտումը կտարածվի ողջ աշխարհով մեկ: Ծննդաբերության անկման գլխավոր գործոններից մեկը կրթվածության մակարդակն է հասարակության մեջ: Սակայն գիտնականները դեռ չունեն այդ միտման տեսական բացատրությունը, եւ հստակ չէ, արդյոք հիմնական պատճառները տնտեսության կամ մշակույթի ոլորտից են:

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները 2009-2010 թվականներին հարցում են անցկացրել Լեհաստանի կանանց շրջանում, որոնք ապրել են պատահաբար ընտրված 22 բնակավայրերում (21 գյուղ եւ մեկ քաղաք): Վերլուծելով տվյալները՝ նրանք եզրակացրել են, որ կրթության մակարդակի բարձրացումը շոշափելի ազդում է ծննդաբերության մակարդակի վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Proceedings of the Royal Society-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ