News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է ֆրանսիական «Le Monde»-ում հրապարակված հոդվածը, որի հեղինակն է թերթի հռոմեացի թղթակից Ֆիլիպ Ռիդեն ծագումով հայ ստամբուլյան պարուհի Այշե Նանայի մասին, ով մահացել է Հռոմում 78 տարեկան հասակում:

Ամեն ինչ տեղի է ունենում գերեզմանոցում, ինչպես «Բոկոտն կոմսուհին» ֆիլմում: Անձրեւ է գալիս: Հռոմիմ Կամպո Վերանո գերեզմանոցում եգիպտական տաճարում քամի է: Փետրվարի 1-ին 30 մարդ ու մեկ կատու հավաքվել էին փայտե գերեզմանի կողքին, որը ծածկված էր ծաղիկներով ու սեւուսպիտակ լուսանկարներով:Հանգուցյալի դուստր Սարա Պաստրոյեն կցանկանար, որպեսզի գերեզմանը լաքապատ լիներ, բայց արդեն ուշ է: Հնչում է հայկական երաժշտություն ու Շուբերտի «Ավե Մարիան»: Ամեն մեկը խոսք ունի ասելու: Միայն մեկն է հիշում 55 տարվա հնության հայտնի գիշերը, երբ այս հանգուցյալ այս կինը դարձավ քաղցր կյանքի խորհրդանիշը:

Հնչում են Այշե Նանայի պատվին վերջին ծափահարությունները. նա ծնվել էր Ստամբուլում 1936թ.-ի փետրվարի 10-ին հայկական ֆրանկոֆոն ընտանիքում եւ մահացել է հունվարի 29-ին Հռոմի «Աուրելիա» հիվանդանոցում:Իմանալու համար, թե ով էր նա, պետք է Վիա դելա Լունգարեթա գնալ: Ամեն ինչ սկսվեց 54 համարի տանը: 1958թ.-ի նոյեմբերի 5-ին կոմսու Օլգինա դե Ռոբիլանը նշում էր իր 25 ամյակը «Ռուգանտինո» ռեստորանի նկուղում: Սա մասնավոր երեկույթ էր, որը կազակերպել էր նրա գործակալ Փիթեր Հովարդ Վանդերբիլթը: Անիտա Էքբերգը, Լաուրա Բեթթին, Լինդա Քրիստիանը, Էլզա Մարտինելին՝ բոլորն էին այնտեղ:Եթե բոլորն են հիշում այս երեկույթը, ապա Ֆեդերիկո Ֆելինիի շնորհիվ:

1958թ.-ին մաեստրոն արդեն աշխատում էր իր «Քաղցր կյանք» ֆիլմի վրա: Նա փաստաթղթեր է հավաքում այս թեմայի շուրջ, ինչի մասին շատ քիչ  բան գիտի: Հավաքում է թերթի հոդվածներ, լուսանկարներ, ինչով սնում է իր ստեղծագործ երեւակայությունը: Դրանում Այշե Նանայի մերկապարն առաջին տեղում է: Ֆիլմում նրա դերում է Նադյա Գրեյը:Ֆիլմը գլուխգործոց է: Այշե Նանան, ում երեք ամսվա ազատազրկման էին դատապարտել «բարոյականությունը վիրավորելու համար», փորձում է ապրել: Նա պարում է Հռոմի «Open Gate» սրահում, սակայն երազած մեծ դերերն այդպես էլ նրան չեն հասնում: Նրա ֆիլմերի ցանկում կան շատ փոքր դերեր: Նա հրաժարվում է նկարահանվել պոռնոֆիլմերում, թեեւ հաճախ են առաջարկում, բացում է «Պիկոլո» թատրոնը Տրաստեվերեում: Սակայն գումարի պակասի պատճառով ստիպված է լինում փակել թատրոնը:

2007թ.-ին ռեժիսոր Պիեր Ֆրանչեսկոն Պինջիտորեն նկարահանում է «Պապարացիի կյանքը» հեռուստաֆիլմը Տացիո Սեկիարոլիի մասին, ով մահացել էր 1998թ.-ին:Այշե Նանան ֆիլմում խաղում է արկածախնդրի դեր, ով ձգտում է գովազդել իրեն, պրոֆեսիոնալ մերկապարուհի ու անկոչ հյուր: Սա արդեն չափից ավել է: Նա փաստաբան է վարձում, հարձակվում, ձգտում արգելափակել հեռարձակումը եւ որպես փախհատուցում պահանջում է 1 մլն եվրո: 2013թ.-ի դեկտեմբերի 4-ին դատավարության օրը Այշե Նանա երկար բղավում է: Դատավորը չի ցանկանում հավատալ նրա տարբերակին ու մերժում է: Դատախազն է փորձում մխիթարել նրան: Մի քանի տարի տառապելով սրտի հիվանդությունից ու շարունակելով ծխել՝ նա իջնում էր շինության աստիճաններով ու կերակրում շրջանի անօթեւան կատուներին: Նա տանուլ տվեց այդ պայքարում: Խորհրդանիշը, ինչի վերածվեց, ավելին էր, քան ինքը:

Քանի դեռ 4 հոգի տանում են դագաղը, հնչում է Շարլ Տրենեի «Ի՞նչ մնաց մեր սիրուց» երգը Դալիդայի կատարմամբ. «Ի՞նչ մնաց մեր սիրուց: Ի՞նչ մնաց մեր հրաշք օրերից: Իմ երիտասարդության մեկ լուսանկար…»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ