News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Հաճախ կանայք հիշում են կոսմետիկայի մասին նախքան փողոց դուրս գալը: Իսկ ահա 22-ամյա ամերիկուհին երբեք չի մոռանում դիմահարդարման միջոցների մասին, քանի որ դրանք իր ամենօրյա սննդակարգի մաս են կազմում:

Բրիտոնիի խոսքով՝ նա արդեն հաշտվել իր տարօրինակ սովորության մտքի հետ, եւ ահա կարող է պատմել այդ մասին ուրիշներին: Առանց դիմափոշու կամ գունավորող միջոցների աղջիկը չի կարող պատկերացնել իր կյանքը, հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով The Huffington Post-ին:

«Այո, խոստովանում եմ, որ չեմ կարող առանց կոսմետիկայի, չէ որ երբ ուտում եմ այդ տուփերի պարունակությունը, անհավանական հաճույք եմ ստանում: Դա հիշեցնում է սիրելի կոնֆետների մասին,- նկարագրում է Բրիտոնին:- Հասկանում եք, որոշ մարդիկ մխիթարություն են գտնում շոկոլդե բատոններում, իսկ ես դիմափոշու եւ ստվերաներկի կարիք ունեմ»:

Նա ասում է, որ նախքան ուտելիքը գնելը, այն է դիմահարդարման որեւէ միջոց, ինքը ստիպված է մանրամասն փորձել պլաստմասե տուփերի պարունակությունը:

Որպեսզի հարազատները չտեսնեն նրա հերթական «սնունդը», ամերիկուհին թաքցնում է դրանք բազմոցում, սառցարանում ու նույնիսկ մազերի մեջ: Բժիշկներն արդեն զգուշացրել են Բրիտոնիին, որ իր կախվածությունը ոչնչով չի տարբերվում թմրամոլությունից, ալկոհոլիզմից ու ծխելուց, քանի որ դրանց հետ միասին օրգանիզմ են ներթափանացում վտանգավոր քիմիական նյութեր:

Ավելին, մասնագետները ստուգելով աղջկան հաստատել են այս տվյալները, հավելելով, որ նրա կողմից ամեն օր 10 հատ դիմափոշի ուտելը կարող է մահացու հիվանդության պատճառ դառնալ:

Բրիտոնիին այնքան են վախեցրել այս կանխատեսումները, որ նա խոստացել է ծանոթանալ ռիսկերի հետ, հետո բուժման կուրսի անցնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ