News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տղամարդը որոշել է ապացուցել, որ աղջիկների համար շատ ավելի հեշտ է զուգընկեր գտնել ծանոթությունների կայքում, սակայն արդեն երկու ժամ անց նա ստիպված է եղել դադարեցնել իր փորձարկումը:

Սոցիալական նորությունների Reddit կայքի օգտատերը՝ OKCThrowaway22221 մականունով, ընթերցողներին ներկայացրել է իր զգացողությունները կնոջ դերում:

Սկզբում տղամարդը ծանոթությունների կայքում կեղծ հաշիվ է բացել կնոջ անունով, բայց 2 ժամ անց նա ջնջել է հաշիվը, քանի որ թշնամական եւ անպարկեշ բովանդակությամբ առաջարկությունների հեղեղ է սկսվել:

Պարզվել է, որ օգտատերերի մեծամասնությունը կամ միանգամից առաջարկել են զբաղվել սեքսով, կամ պահանջել են ուղարկել իր մերկ լուսանկարները, կամ մի քանի պարկեշտ առաջարկներից հետո բացահայտ ակնարկել են սեռական մերձեցման մասին:

Տղամարդը փորձել է բացատրել, որ չի ցանկանում ոչ մերկ լուսանկարներ ուղարկել, ոչ առաջին պատահածի հետ սեռական կապի մեջ մտնել, որից հետո սկսել են հայհոյել ու սպառնալ իրեն:

Փորձի հեղինակի խոսքով՝ ինքը որոշ հաղորդագրություններից շոկի մեջ է ընկել: Արդյունքում տղամարդը եկել է եզրակացության, որ կանանց համար շատ ավելի դժվար է համացանցում զուգընկեր գտնել, քան տղամարդկանց, հաղորդում է Woman.mirtesen.ru-ն՝ վկայակոչելով Metro-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ