News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հոտավետ անանուխի թեյը կարող են խմել բոլորը, բայց փոքրիկ երեխաներին պետք է տալ ավելի քիչ խտությամբ, քանի որ այն բարձր աստիճանի մենթոլ է պարունակում:

Անանուխն օգտագործում են սննդի եւ դեղագործական արդյունաբերության, պրֆյումերիայի եւ թխվածքների, նաեւ խմիչքների արտադրության մեջ, գրում է Lady.mail.ru-ն:

Հին Հռոմում անանուխի ջրով ցողում էին սենյակները, սեղանները, համարելով, որ նրա բուրմունքը բարձրացնում է տրամադրությունը: Միջնադարում ուսանողներին խորհուրդ էր տրվում թարմ անանուխից պսակներ կրել, քանի որ համարվում էր, որ անանուխը խթանում է ուղեղի աշխատանքը:

Ժողովրդական եւ պաշտոնական բժշկության մեջ եւս անանուխն օգտագործվում է: Անանուխի լուծույթ է առաջարկվում տեսողական խնդիրների դեպքում, նաեւ որպես հանգստացնող, ջերմիջեցնող միջոց:

Անանուխն օգտագործվում է նաեւ գլխացավի եւ անոթների ցավերի դեմ միջոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ