News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այս պահին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին պատկանող Աշտարակ քաղաքում գտնվող կիսակառույց տանը արտակարգ իրավիճակ է. այնտեղ են ժամանել բազմաթիվ ոստիկաններ եւ ԱԻՆ աշխատակիցներ: NEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը իրեն պատկանող կիսակառույց տանը գազի բալոններ եւ այլ անհայտ սարքեր է հայտնաբերել եւ ահազանգել իրավապահներին:

Այս պահին բազմաթիվ ոստիկաններ, ԱԻՆ աշխատակիցներ են գտնվում այնտեղ եւ փորձում են պարզել, թե ինչ հանգամանքներում են գազի բալոնները եւ այլ սարքերը բերվել ու դրվել մարզպետի տանը:

NEWS.am-ը փորձեց անձամբ մարզպետից պարզել տեղի ունեցածը, վերջինս հրաժարվեց պատասխանել՝ հորդորելով գրավոր դիմել;

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ