News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը չպետք է դիտարկել որպես ճանաչում կամ նույնիսկ ներողություն: Այդ մասին ասվում է հայտարարության մեջ, որն ապրիլի 24-ին տարածել է ծագումով հայ աշխարհահռչակ ֆրանսիացի երգիչ Շարլ Ազնավուրը: Այդ մասին գրում է ֆրանսիական «Nouvelles d’Armenie» պարբերականը:

Հայտնի երգիչն իր ափսոսանքն է հայտնել թուրք վարչապետի զգուշավորության կապակցությամբ ու նշել, որ Էրդողանը ոչ ներողություն է խնդրել հայ ժողովրդից, ոչ էլ ճանաչել է ցեղասպանությունը: «Թուրքիայի ղեկավարի ցավակցություննե՞րը: Հայ համայնքը չափավոր է տրամադրված, նույնիսկ կասկածանքով»,- գրում է պարբերականը՝ հիշեցնելով, որ ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետն առաջին քայլն արեց Օսմանյան կայսրությունում սպանված հայերի հիշատակի ուղղությամբ՝ պաշտոնական ցավակցություններ հղելով նրանց սերունդներին: Սակայն ցեղասպանության ճանաչում չի հնչել:

Ազնավուրի կարծիքով՝ Թուրքիայի վարչապետի դրդապատճառներն այլ էին, որոնք կապ չունեն հանուն պատմական արդարության երկխոսության հետ: «Չճանաչելով ցեղասպանությունը՝ պարոն Էրդողանի հայտարարության մեջ «ցավակցություն» բառը պետք է հասկանալ ոչ թե որպես ճանաչում կամ առավել եւս պաշտոնական ներողություն, այլ պարզապես ցանկություն ներկայանալ որպես «քաղաքականապես բաց» մարդ»,- ասվում է Ազնավուրի հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ