News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Գորիսում հունիսի 8-ին կայացած քաղաքապետի ընտրություններն ապացուցեցին, որ այդ քաղաքում հարգանքի մթնոլորտ է: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որն այցելել էր Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու նախկին վարչապետ, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:

«Գորիսում ընտրություններն անցել են լավ՝ առանց ընտրախախտումների: Այս ընտրություններն ապացուցեցին, որ Գորիսում հարգանքի պահ կա ընդամենը, վախի մթնոլորտ ընդհանրապես չկա»,- ասաց նա:

Հարցին, թե ինչքանով է Վաչագան Ադունցին օգնել նախկին մարզպետը՝ վերջինս պատասխանեց. «Մենակ իմ առաջադրելը՝ օգնություն է արդեն»:

Սուրիկ Խաչատրյանը հերքեց նաեւ, որ իր հարազատները աղմկահարույց պատմությունների մեջ են հայտնվում:

«Հլը որ էդ փաստերը չկան, իրավապահները դրանք չեն արձանագրել»,- ասաց նա՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել:

Նշենք, որ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանը, շատ հաճախ աղմկահարույց պատմությունների կենտրոնում է հայտնվում, սակայն իրավապահ մարմինները ոչ մի անգամ քրեական գործ չեն հարուցել:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին կայացած ընտրություններին հաղթել էր Սյունիքի նախկին մարզպետի թեկնածուն՝ ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը:

Տպել
Ամենաշատ