News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ղազախստանը կարող է դուրս գալ Եվրասիական տնտեսական միության կազմից, որում ընդգրկված են նաեւ Ռուսաստանն ու Բելառուսը: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը «Խաբար» հեռուստաալիքին տված հարցարզրույցում:

«Եթե կանոնները, որոնք նախկինում հաստատվել են համաձայնագրում, չիրագործվեն, ապա Ղազախստանն իրավունք ունի հրաժարվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից: Աստանան երբեք չի լինի կազմակերպության կազմում, որը վտանգ է ներկայացնում Ղազախստանի անկախության համար»,- ընդգծել է Նազարբաեւը:

«NEWSru.com» գործակալությունը ենթադրում է, որ ղազախ առաջնորդի դեմարշի պատճառը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն էին օգոստոսի 29-ին երիտասարական «Սելիգեր» հավաքի ժամանակ, երբ նա նշեց, որ Նազարբաեւը պետություն է ստեղծել տարածքում, որտեղ երբեք պետություն չի եղել:

ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել էր, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից հետո Ռուսաստանին հարկավոր է ուշադրություն դարձնել Ղազախստանին, որտեղ, իբր, «ամենուրեք հակառուսական տրամադրություններ են նկատվում»: «Էխո Մոսկվի»-ի տվյալներով, Ղազախստանի բնակիչները ՌԴ նախագահի հայտարարությանը պատասխանել են «Պատմության դասագիրք ուղարկիր Պուտինին» ակցիայով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ