News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Օսլոյի համալսարանից նորվեգացի հետազոտողները հայտարարել են, որ ռոբոտ կստեղծեն, որը հետագայում կկարողանա բազմանալ: Գիտնականները նաեւ հավաստել են, որ այդ ռոբոտները մոտ ապագայում կդառնան մարդու կյանքի անբաժանելի մասը:

Հետազոտողները ռոբոտին 3D տպիչով են համալրել, որը կկարողանա ռոբոտի համար մասեր տպագրել: Բացի այդ, այն կարող է վերլուծել շրջակա միջավայրը եւ հարմարվել դրան: Օրինակ, եթե ռոբոտն իր ճանապարհին որեւէ խոչընդոտ տեսնի, 3D տպիչի օգնությամբ կկարողանա տպագրել անհրաժեշտ մասը եւ հաղթահարել խոչընդոտը:

Ըստ Informing-ի, գիտնականների կարծիքով՝ ռոբոտների ամենակարեւոր գործառույթը բազմանալու ունակությունն է: Դրանք առաջիկայում տիեզերական արշավախմբերի անփոխարինելի մաս կդառնան: Դրանք կկարողանան մասնակցել փրկարարական գործողությունների այնտեղ, որտեղ մարդը չի կարողանա օգտակար լինել: Օրինակ՝ երկրաշարժերի եւ սողանքների դեպքում: Նման իրավիճակներում ռոբոտը կկարողանա հասնել տուժածների մոտ եւ փրկել նրանց կյանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ