News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը

«Եթե համադրենք առողջապահության նախարարության կողմից իրականացվող ծրագիրը Հայ ԱզգայինԿոնգրեսի ներկայացրած ծրագրի հետ, ապա ոչ մի համընկնումներ չենք տեսնի։ Այստեղ ակներեւ է դառնում, որ առողջապահության նախարարը չի ծանոթացել ՀԱԿ ծրագրին»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հայտարարությունը՝ ասաց առողջապահության նախկին նախարար, Հայ Ազգային Կոնգրեսի առողջապահության հանձնաժողովի ղեկավար Արարատ Մկրտչյանը։ Նշենք, որ Հարություն Քուշկյանը Ծաղկաձորում օրերս տեղի ունեցած սեմինարի ժամանակ լրագրողներին ասել էր, թե «Հայ Ազգային Կոնգրեսի առողջապահական ծրագիրը առողջապահության նախարարության  առօրյա աշխատանքի արձանագրումն է, որում նոր երանգներ կան, սակայն  նոր առաջարկ չկա»:

«Առողջապահության նախարարությունը հարկավ իրականացնում է կառավարության եռամյա ծրագիրը, որը դրված է կառավարության պաշտոնական կայքում։ Իսկ եթե այլ ծրագիր է անում, այսինքն այն, որը ՀԱԿ-ի ներկայացրած ծրագրի կրկնությունն է, ապա այստեղ ի հայտ է գալիս վարչապետի պրոբլեմը, քանի որ ստացվում է, որ կառավարությունը հաստատել է մի ծրագիր, իսկ նախարարությունն  իրականացնում է այդ ծրագրի այն դրույթները, որոնք ներկայացրել է նաեւ ՀԱԿ-ը»,-մեկնաբանելով Քուշկյանին՝ ասաց Արարատ Մկրտչյանը՝ միաժամանակ հավելելով, թե  նախարարի հայտարարությունը պետք է որ վարչապետի ուշադրությունը գրավի։     

 Ի դեպ,  նույն սեմինարում Հարություն Քուշկյանն ասել էր նաեւ, թե չի ճանաչում Արարատ Մկրտչյան անունով մարդու։ Արարատ Մկրտչյանը նախարարի այս արտահայտությունը չցանկացավ մեկնաբանել, միայն նշեց, որ ինքը գիտի եւ ճանաչում է Հարություն Քուշկյան անունով անձի։ «Նրան տեսել եմ հեռուստատեսությամբ, երբ որպես քաղաքապետի թեկնածու՝ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ իր ծրագիրն էր ներկայացնում։ Երբ հաղորդավարը՝ Պետրոս Ղազարյանը հարց տվեց, թե ո՞վ է իր պատկերացմամբ երեւանցին, Քուշկյանն ասաց, թե երեւանցու իր պատկերացրած կերպարը Թումանյան փողոցի կրպակում ծխախոտ վաճառող Փուռթոուլն էր։ Իսկ երբ հաղորդավարը հարցրեց,  թե ո՞ր կառավարման համակարգն է  իր համար հոգեհարազատ, Քուշկյանի պատասխանը եղավ սա՝ «սովետական կառավարման համակարգի մեթոդաբանությունը»։ Ահա այս ձեւակերպումներից եմ ես ճանաչում նրան»,-նշեց Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ Հայ Ազգային Կոնգրեսը վերջերս հրապարակել է առողջապահության քաղաքականության հիմնադրույթների իր ծրագիրը, որտեղ մեծ տեղ է հատկացվում հիվանդությունների կանխարգելմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ի՞նչ անակնկալ է պատրաստում Բագրատ Սրբազանը
Շարժման տարածած հաղորդագրությունից հետո քաղաքական շրջանակներում ակտիվ գուշակություններ են անում...
«Ժողովուրդ». Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է
Ըստ նախագահականի՝ «Մտքեր են փոխանակվել Արտաքին քաղաքականության համար պատասխանատու...
«Հրապարակ». Առավել դաժանորեն ցույցերը ցրած ոստիկաններին կոչումներ են տալիս
Ընդ որում, պարտադիր չէ, որ թափուր հաստիք լինի` եթե պաշտոն զբաղեցնող ոստիկանը ջանասիրաբար չի ցրում...
«Ժողովուրդ». Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել
Նշենք, որ երեկ ArmLur.am-ը գրել էր, որ նախաքննական մարմինն օրերս միջնորդություն է ներկայացրել դատարան...
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է
Հանձնաժողովի նիստի ժամանակ էլ բավականին սուր հարցեր էին տալիս Ավանեսյանին: Լարվածությունը ՔՊ-ական...
«Հրապարակ». «Համով Զառան»՝ ՀՌՀ անդամի թեկնածու
Հատկապես «քրքրել» են Զառային, թե ինքն իրեն պատկերացնո՞ւմ է այդ աշխատանքում, կարո՞ղ է գլուխ հանել...
Ամենաշատ