Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը վստահ է, որ Հայաստանում ընդդիմություն չկա, իսկ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ն էլ՝ «սաղ իրանցն ա»:

«Ես ընդդիմություն այս երկրի մեջ չեմ ճանաչում, սաղ հայ մարդ են: Էս ընդդիմությունը վախտին իշխանություն էր: Ո՞վ ա ընդդիմություն, ասա ասեմ: ԲՀԿ-ն, ՄՀԿ-ն, սաղն էլ մերն են՝ Լեւոն Տեր-Պետրոսյանից սկսած: ԲՀԿ-ն Ռոբերտին ա Քոչարյան, սաղին էլ ժամանակին ծառայել ենք: Գիտե՞ս՝ քանի տարի, տասը տարուց ոչ պակաս ծառայել ենք բոլորին էլ: Հրաման տվել են, մի վայրկյանում արել ենք, իհարկե պատերազմական իրավիճակում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ իր համար ընդդիմություն չկա, կա մարդկանց երկու տեսակ՝ լավ եւ վատ:

«Բայց լավն էլ ա մերը, վատն էլ»,- ավելացրեց ՀՀԿ-ական պատգամավորը: