News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բրիտանական «The Guardian»-ը կազմել է համաշխարհային մեծության հայտնի հայերի ցանկը:

Մոտ 10 միլիոնանոց հայկական սփյուռքը 3 անգամ մեծ է Հայաստանի բնակչությունից, նշում է պարբերականը:

Հոդվածում նշվում է, որ հայերը միշտ բարգավաճում են իրենց ընդունած երկրներում, իր ներդրումը բերելով բիզնեսի, սպորտի, մշակույթի ու քաղաքականության ոլորտներում: Հայտնի հայերի բազմազանությունը արտացոլված է պարբերականի բերված 10-յակում:

Այսպես, հայտնի հայերի առաջին տասնյակում են երգչուհի Շերը, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, թենիսիստ Անդրե Աղասին, շանսոնյե Շարլ Ազնավուրը, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավորվը, գործարար Քըրք Քրքորյանը, երաժիշտ Սերժ Թանկյանը, «Ֆորմուլա-1»-ի ավտոարշավորդ Ալեն Փրոսթը, դերասան Էնդի Սերգիսը եւ հայտնի բրիտանացի հեռուստահաղորդավար Դեւիդ Դիքենսոնը:

Լուսանկարները՝ The Guardian-ի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ