News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանացի գիտնականները հայտարարել են, որ անտեսանելի թիկնոց են ստեղծել: Նրանց խոսքով, այն կարող է օտար աչքերից թաքցնել դրա տակ գտնվող մարդուն:

Ըստ Independent-ի, գիտնականները նախ տարբեր փոքր իրեր թաքցնող արկղ են ստեղծել: «Անտեսանելիության» արդյունքին հնարավոր է եղել հասնել մակերեւույթի շնորհիվ, որը ծածկված է լույսը ցրող հատուկ ներկով:

Այս հայտնագործությանը հետեւել է անտեսանելի թիկնոցը: Ըստ գիտնականների, առայժմ այն կարելի է գործողության մեջ տեսնել միայն ոչ այնքան ուժեղ լուսարձակի օգնությամբ, ոչ այնքան վառ լույսով լուսավորված սենյակում:

Gazeta-ի փոխանցմամբ, հայտնագործությունը ներկայացվելու է հաջորդ շաբաթ Կալիֆորնիայում նախանշված համաժողովի ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ