News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսում մարտի սկզբին փողոցային ավտոմրցարշավի ժամանակ 2 մարդու մահացու վրաերթի ենթարկելու մեջ կասկածվող՝ հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի որդին՝ Հենրի Գեւորգյանը, ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին հանգուցյալ երգչուհու հարազատները:

Նրանց խոսքով՝ դատական նիստի ժամանակ ապացուցվել է Հենրիի անմեղությունը, որից հետո նրան հենց դատարանի դահլիճից ազատ են արձակել:

Նշենք, որ Հենրի Գեւորգյանի փաստաբան Քեյթ Հարդին դեպքից հետո հայտարարել էր, որ իր պաշտպանյալը չի եղել վթարի մասնակից Mustang ավտոմեքենայի ղեկին: Նրա խոսքով, մրցարշավի ժամանակ նկարահանված տեսանյութում երեւում է, որ Հենրի Գեւորգյանը մեկնարկի մրցավարն է:

Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Լոս Անջելեսում ապօրինի փողոցային ավտոմրցարշավի ժամանակ մարտի 1-ին 21-ամյա Հենրի Մայքլ Գեւորգյանը, մեկ այլ մեքենայի հետապնդելիս, չի կարողացել կառավարել մեքենան եւ բախվել է մայթին կանգնած մի խումբ անձանց։ Վթարի հետեւանքով մահացել էին երկու երիտասարդ, իսկ մեկն էլ տեղափոխվել է հիվանդանոց: Փետրվարի 28-ի երեկոյան Հենրի Գեւորգյանն ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ