News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում գրող, «Elle» ամսագրի նախկին խմբագիր Վալերի Թորանյանը «Madame Figaro» ամսագրի «Հերոսուհի» մրցանակաբաշխության գրան-պրի է ստացել՝ իր «Օտարուհին» վեպի համար: Դրանում նա պատմում է Հայոց ցեղասպանությունը վերապրած իր տատիկի տառապանքների մասին: Այս մասին հաղորդում է «TV5MONDE» հեռուստաալիքը՝ վկայակոչելով France Press գործակալությանը:

«Հերոսուհի» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը շնորհվում է այն ստեղծագործությունների համար, որի հերոսները բացառապես կանայք են:

Ներկայում «La Revue des deux mondes» ամսագրի տնօրեն Վալերի Թորանյանըն իր առաջին վեպը գրել է տատի՝ Աղավնիի հիշողությունների հիման վրա: «Օտարուհին» ե՛ւ սարսափելի, ե՛ւ խորաթափանց պատմություն է հայերի տառապանքների մասին, այդ թվում՝ կանանց, որոնց մի մասն այնքան հյուծված է եղել, որ մահվան երթերի ժամանակ ստիպված երեխաներին թողել է աղբյուրների մոտ: Բարեբախտաբար, այդ ողբերգության մասին պատմությունը նաեւ հնարավորություն է՝ ներկայացնելու մանկության ուրախ եւ քնքուշ հիշողությունները:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ֆրանսահայ լրագրողուհի Վալերի Թորանյանը հրատարակել է իր առաջին վեպը՝ «Օտարուհին» վերնագրով: Վեպում միահյուսվում են 1920-ական թվականներին Ֆրանսիայում ապաստան գտած Հայոց ցեղասպանությունը վերապրած Աղավնու եւ նրա թոռնուհու՝ Վալերի Թորանյանի պատմությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ