News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը որդու սպանության մեջ մեղադրվող Վաչե Սահակյանի մոր՝ իրեն ուղղված նամակն ուշացած ու զուր է համարում: NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ, իր կարծիքով, Վաչեի մորը պարզապես համոզել են, թե իր որդին անմեղ է: 

«Փաստաբանը ոնց ասում է, ինքը տենց գրում է նամակը: Նամակը կարդալուց հետո գիշերը չեմ քնել: Թող ինքը ուշքի գա, նստի, մտածի՝ փաստաբանը ինչքանով է իրեն ճիշտ բաներ ասում: Հասկանում եմ`մայր է, ծնող է, ամեն ինչ էլ պիտի ասի, անի։ Բայց տենց չի, որ կանգնես, գոռաս, կուրծք ծեծես։ Ասում է`ամեն կիրակի մոմ է վառում Հայկազի համար։ Թող ինքը ուշքի գա, Վաչեի համար մոմ վառի, մենք Հայկազի համար ամեն  կիրակի էլ վառում ենք»,- ասաց Արկադի Բարսեղյանը։

Արկադի Բարսեղյանի խոսքով` եթե Վաչեի մայրը վստահ է, որ իր որդին անմեղ է, նամակով կդիմեր ոչ թե դեպքից հինգ ամիս հետո, այլ այն ժամանակ, երբ որդուն նոր էր մեղադրանք առաջադրվել։ Նա Վաչեի մորը հորդորում է` տալ այն մարդկանց անունները, որոնք, ըստ նրա, կատարել են սպանությունը։

«Եթե գիտի՝ ովքեր են արել, թող ասի, ոչ թե նամակով դիմի: Թող գնա խոսացնի, թե ով ա աեղել, նույնը բերդում ա՝ լավ տղա են խաղում: Թող որդուն հարցնի, թե ովքեր են եղել։ Իր որդի միգուցե իր համար անմեղ է, բայց հո այդպես չի՞։ Հիտլերն էլ է իր մոր համար է լավը եղել»,– ասաց Արկադի Բարսեղյանը։ 

Նշենք, որ ավելի վաղ սպանության գործով մեղադրյալ Վաչե Սահակյանի մայրը NEWS.am-ի միջոցով բաց նամակ էր ուղղել Հայկազ Բարսեղյանի հորը։ Նա ուշքի գալու կոչ էր արել Արկադի Բարսեղյանին եւ առաջարկել միասին գտնել իրական մեղավորներին։

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ