News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, որին 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի հարազատները մեղադրում են վերջինիս մահվան մեջ, անհետացել է:

NEWS.am-ի տեղեկություններով՝ Մերի Մարգարյանի մահվանից հետո Շուշանիկ Բախշյանն աշխատանքի չի գնում, հեռախոսազանգերի չի պատասխանում, նույնիսկ ֆեյսբուքյան էջն է փակել:

Մեզ հաջողվել է պարզել նաեւ, որ Շուշանիկ Բախշյանն օրերս ոստիկանություն է դիմել՝ խնդրելով պաշտպանել իր անվտանգությունը:

Նշենք, որ ըստ տարբեր տեղեկությունների՝ Շուշանիկ Բախշյանը հայտնի գործարարի կին է:

Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի հարազատները կատարվածի մեջ  մեղադրում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, ում մոտ էլ հաշվառված է եղել եւ 35 շաբաթ հետազոտվել է 26-ամյա կինը: Մերի Մարգարյանի եղբոր պատմելով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, 2 օր անց նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը:

Հարազատների խոսքով՝ Մերի Մարգարյանի մոտ «Էրեբունի» ԲԿ-ում հայտնաբերվել է երկկողմանի թոքաբորբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Ամենաշատ