Արմավիրի մարզի Մարգարա գյուղի բնակիչ, 24-ամյա Աֆանդի Ղ.-ն մեղադրվում է անչափահասի հետ ամուսնանալու եւ նրա հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ: Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Աֆանդի Ղ.-ն փետրվարին ամուսնացել է 14-ամյա աղջկա հետ, որի հետ պարբերաբար ունեցել է սեռական հարաբերություն, ինչի արդյունքում վերջինս հղիացել է:

Աֆանդի Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: