News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտություն չկա, որպեսզի Երեւանի քաղաքապետարանը Էրեբունի-Երեւան տոնակատարությունը շքեղ նշելու փոխարեն դրա համար նախատեսված միջոցները հատկացնի սահմանամերձ գյուղերին եւ անապահով ընտանիքներին, քանի որ կառավարությունը նրանց որոշակի օգնություն ցուցաբերում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի կոորպորատիվ միջոցառումների կազմակերպիչ, հաղորդավար Արտավազդ Ամիրյանը:

«Անապահով ընտանիքներին եւ սահմանամերձ գյուղերում բնակվող մեր հայրենակիցներին տրվում է օգնություն կառավարության կողմից: Ես կարծում եմ, որ այս տոնը իսկապես պետք է կայանար՝ անկախ այն ամենից, ինչ տեղի է ունենում մեր երկրում: Երեւանի տոնը երեւանցունն է Երեւանի տոնը Հայաստանում բնակվող յուրաքանչյուրինն է, քանի որ սա մեր մայրաքաղաքն է՝ անկախ նրանից մենք Երեւանում ենք ապրում, թե Հայաստանի որեւէ այլ մարզում, կամ քաղաքում»,-ասաց հաղորդավարը:

Արտավազդ Ամիրյանի խոսքով՝ մարզերի բնակիչները եւս ներգրավվածություն ունեն Էրեբունի-Երեւանի տոնակատարությանը:

«Մենք այս տոնակատարության ընթացքում ունենք հարթակ, որտեղ հյուրընկալվելու են մարզերից ժամանած արվեստագետներ, երգիչներ, պարային խմբեր: Վաղը կտեսնեք, թե ինչպես են մարզերից գալիս եւ շնորհավորում մեզ մեր քաղաքի օրվա կապակցությամբ»,-ասաց նա:

Նշենք, որ ֆեյսբուքյան մի խումբ օգտատերեր հանդես են եկել նախաձեռնությամբ` պահանջելով չեղյալ հայտարարել Էրեբունի-Երեւանի տոնական միջոցառումները եւ դրանց համար նախատեսված գումարն ուղղել սահմանամերձ գյուղերին:

Տպել
Ամենաշատ