News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ամերիկյան բժիշկները պարզել են, որ տանը պատրաստված ուտելիքը, ի տարբերություն արագ սննդի կամ ռեստորանային ուտեստների, 13%-ով նվազեցնում է երկրորդ կարգի դիաբետի առաջացման վտանգը: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին մասնագետները նշել են Օռլանդոյում կայացած Սրտի ամերիկյան ընկերակցության հերթական հանդիպման ժամանակ:

«Ռեստորաններում սնվելու կամ դրսից ուտելիք տուն տանելու միտումը վերջին 50 տարիներին ԱՄՆ-ի տարածքում աճել է: Միաժամանակ, աճել է նաեւ երկրորդ կարգի դիաբետով հիվանդների թիվը»,- նշել է Հարվարդի համասարանից Գեն Ցզունը:

Ցզունն ու նրա գործընկերները պարզել են, որ տանը պատրաստված ուտելիքն օրգանիզմը հագեցնելու ամենից անվտանգ միջոցն է: Մասնագետները նման եզրահանգում են արել շուրջ 40 տարի 58 հազար կանանց եւ 41 հազար տղամարդկանց հետեւելու արդյունքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ