News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամբողջ աշխարհի կին ակտիվիստները 1981 թվականից նոյեմբերի 25-ին նշում են բռնության դեմ պայքարի օրը: 1999 թվականի դեկտեմբերի 17ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը նոյեմբերի 25-ը հայտարարել է Կանանց նկատմամբ բռնության վերացման համար պայքարի միջազգային օր (International Day for the Elimination of Violence against Women):

ՄԱԿ-ը կառավարություններին, միջազգային եւ հասարակական կազմակերպություններին կոչ է անում այդ օրը միջոցառումներ անցկացնել՝ ուղղված այդ խնդրի շուրջ հասարակության ուշադրությունը կենտրոնացնելուն: Օրվա պատմական նախադրյալը 1960 թվականին Դոմինիկյան հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունն է: Երկրի բռնապետ Ռաֆայել Տրուխիլյոյի հրամանով գազանաբար սպանվում են քաղաքական ակտիվիստ Միրաբալ քույրերը:

Ըստ Calend-ի, ճերմակ ժապավենը կանանց նկատմամբ բռնության ցանկացած տեսակի դեմ խորհրդանիշն է: Կանանց նկատմամբ բռնությունը շարունակում է գլոբալ համաճարակ մնալ: Կանանց 70%-ը տառապում է կենցաղային մակարդակով բռնությունից: Առանձին թեմա է նաեւ ընտանեկան բռնությունը, որին մեծ թվով կանայք են ենթարկվում:

ՄԱԿ-ի տվյալներով, աշխարհի կանանց եւ աղջիկների 35%-ն այս կամ այն ֆիզիկական եւ/կամ սեռական բռնության է ենթարկվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիբանանը բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ երկրի հարավում Իսրայելի հարվածների կապակցությամբ
Արտաքին գործերի նախարարությունը Նյու Յորքում ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցչություն է ներկայացրել բողոքի տեքստը…
ՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել
Որոշումը հրապարակվել է դատարանի կայքում՝ ի պատասխան Հարավային Աֆրիկայի հրատապ միջնորդության...
Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Բացի նրանից, որ Հայաստանը կանխարգելման առումով դասագրքային օրինակ է, ես նաև համոզված եմ, որ երկիրն ունի քաղաքակրթական ներուժ, ինչպես նաև դեռևս...
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
ՄԱԿ-ի գործակալությունը նշել է, որ համաճարակը փոխել է դեռահասների պահվածքը միմյանց նկատմամբ...
Գազայի հատվածում մեծ և աճող անհանգստություն կա. Ամերիկացի դիվանագետ
«Իսրայելցիները տեսան այս բանաձևը և դա նրանց դուր չեկավ...
Ամենաշատ