News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գիտնականները գրասենյակային աշխատակիցներին խորհուրդ են տալիս աշխատասենյակում այնպիսի տեղ ընտրել, որը հնարավորինս հեռու կլինի ղեկավարից:

Ըստ Gazeta-ի, մասնագետների անցկացրած հետազոտությանը 150 մարդ է մասնակցել, որոնց մի մասը հանդես է եկել ղեկավարի, մյուս մասը՝ ենթակաների դերում: Արդյունքում պարզվել է, որ եթե մարդն անարդար որոշումներ կայացնող ղեկավարին մոտ է նստում, ենթագիտակցորեն պատճենում է նրա վարքն ու սկսում նույն կերպ վարվել գործընկերների հետ:

Հետազոտության հեղինակները ֆիզիկական մերձավորության այսպիսի արդյունքը համեմատում են նրա հետ, թե ինչպես են մարդիկ ընկալում դաժանությունը: «Եթե ինչ-որ մեկը ձեր աչքի առջեւ հարվածի շանը, կբարկանաք: Սակայն եթե ձեզ ասեն, որ ինչ-որ մեկն ինչ-որ տեղ հարվածել է շանը, ամենայն հավանականությամբ, այդքան էլ չեք բարկանա»,- մեկնաբանել է հետազոտության հեղինակներից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ