News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել եւ կազմել են կոսմետիկայի «սեւ ցուցակը», որոնք տղամարդիկ տանել չեն կարողանում: Այս մասին գրում է «AIF»-ը:

Մասնագետների կատարած հետազոտության արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ նախընտրում են բնական գեղեցկությամբ կանանց:

Փորձի մասնակից յուրաքանչյուր հինգերորդ տղամարդը հայտարարել է, որ կցանկանար կանանց մոտ դեմքի ավելի բնական եւ նուրբ գույն տեսնել, իսկ յուրաքանչյուր տասներորդը խոստովանել է, որ նախընտրում է չներկված կանանց:

Գիտնականները նաեւ պարզել են, որ տղամարդիկ ամենից շատ ատում են կեղծ թարթիչները: Դրանց հետեւում են կոսմետիկ միջոցները, օրինակ՝ չափազանց վառ շրթներկը, Էմմի Ուայնհաուսի ոճով աչքերի հարդարումը, հոնքերի ընդգծումը: Տղամարդկանց նյարդայնացնում են նաեւ աչքերի երկնագույն ստվերաներկն ու թանձր սեւաներկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ