News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

1986 եւ 1988 թվականներին ամուսնացած զույգերի գրեթե կեսը՝ 44.4%-ը, առաջիկայում, հավանաբար, կամուսնալուծվի: Վիճակագրական տվյալների վերլուծության հիման վրա այս մասին հայտարարել են բրիտանական Marriage Foundation-ի գիտնականները:

Ըստ հետազոտողների, հարսանիքի համար եւս մեկ անհաջող տարի է եղել 1991 թվականը: Վիճակագրության համաձայն, այդ տարվա ընթացքում ամուսնացած զույգերի ավելի քան 10%-ը հետագա 5 տարիներին խզել է հարաբերությունները:

Lenta.ru-ի փոխանցմամբ, 1990 թվականից Մեծ Բրիտանիայում սիրահարները սկսել են նախընտրել քաղաքացիական ամուսնությունը՝ հետաձգելով հարաբերությունների պաշտոնական գրանցումը: Մասնագետները դա բացատրում են զուգընկերների՝ պատասխանատվությունից խուսափելու ցանկությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ