News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վերջին հարյուր տարիներին բրիտանուհիների կրծքի չափը ավելացել է միջինը 6.3 սմ-ով՝ այսինքն սովորական B չափսից դարձել է DD, պարզել են բրիտանացի գիտնականները իրենց նախաձեռնած հետազոտության ընթացքում։

Փաստորեն Մեծ Բրիտանիան առաջին տեղն է զբաղեցնում կրծքի ամենամեծ չափսով երկրների ցանկում, երկրորդ տեղում ԱՄՆ –ն է (C չափսով) նրան հաջորդում է Ֆրանսիան ( B չափսով) ու վերջին տեղում Ճապոնիան է ( A չափսով):

Գիտնականներին այս հետազոտության դրդապատճառն է դարձել մեկ այլ վիճակագրություն, ըստ որի Բրիտանիայում օրեցօր ավելի հաճախակի են դառնում կրծքի փոքրացման վիրահատությունները: Անցած տարվա համեմատ նման վիրահատությունների թիվն աճել է 11 տոկոսով ( 5476 վիրահատություն 2014 թ.) : Այս ցուցանիշը գրեթե կրկնակի աճել է 2008 թ. համեմատ (2008թ 3845 վիրահատություն էր արվել):

Պրոֆեսոր Նիքոլաս Բրաունը Փորթսմութի ինստիտուտից համարում է , որ այս միտումի ամենահասարակ բացատրությունն այն է, որ յուրաքանչյուր երրորդ բրիտանուհին ավելորդ քաշ ունի:

«Կուրծքը հիմնականում ճարպային հյուսվածքից է բաղկացած, ու կնոջ կրծքի չափը աճում է նրա քաշին զուգահեռ»,- նշում է Բրաունը, հայտնում է «ԻՆտերֆաքսը»:

Ես մեկ ենթադրություն է առաջ քաշել Քեմբրիջից վերարտադրողական կենսաբան Դեւիդ Բեյնբրիջը: «Կրծքի չափի մեծացումը պայմանավորված է մեր սննդով: Այսօրվա դրությամբ մենք ավելի կուշտ ենք, քան երբեւէ պատմության մեջ»:

Պատճառը կարող է լինել նաեւ հորմոնների՝ օրինակ էստրոգենի հաճախակի գործածումը: Էստրոգենը կանացի սեռական հորմոն է, որը պատասխանատու է մարմնի փոփոխությունների համար սեռական հասունացման տարիքում: Բրիտանիայում կանանց մինչեւ 70 տոկոսը հակաբեղմնավորիչ դեղամիջոցներ են ընդունում իրենց կյանքի որոշակի փուլում: Այս պահին 16-49 տարեկան կանանց 25 տոկոսը հակաբեղմնավորիչ հաբեր է ընդունում, այնպես որ կրծքի չափի մեծացումը կարող է հենց այս հանգամանքով պայմանավորված լինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ